Սինգապուրն առաջատար է երկրում իրականացվող մահապատիժների թվով, բայց այստեղի բնակիչներն ամենաերջանիկ մարդկանց ցուցակում են. ինչո՞ւ


20:27 , 29 մարտ, 2014

Սինգապուրը մահապատիժների թվով աշխարհում առաջին տեղն է զբաղեցնում՝ բնակչության թվաքանակի հետ համեմատ: Թվում է, թե գետնին գցած ծխախոտի համար 1000 դոլար, գետնին նետած մաստակի համար 3000 դոլար կամ ճանապարհը ոչ գծանշանով անցնելու համար 5000 դոլար տուգանքները չափազանց խիստ են: Բայց հայտնվելով այդ շրջապատում` հասկանում ես, որ դա բացարձակ սարսափելի չէ, իսկ այդպիսի դաժան օրենքները ձևավորել են հասարակության բարձր մշակույթ, որը կարճ ժամանակում այլ մեթոդներով անհնար կլիներ ստեղծել: Եվ հենց դրա շնորհիվ երջանիկ երկրների վարկանշային աղյուսակում  Սինգապուրը զբաղցնում է 5-րդ հորիզոնականը (առաջինն Ավստրալիան): Սինգապուրը, խիստ օրենսդրության և ոստիկանության աշխատանքի հմուտ կարգավորման շնորհիվ, աշխարհի ամենաապահով երկիրն է: Այստեղ արգելված է որևէ զենք կրել: Սինգապուրում երբեք չեն լինում զինված հարձակման և կողոպուտի դեպքեր: Նույնիսկ խանութներում վաճառվող խոհանոցային մեծ դանակներն այնպես են պատրաստված, որ նրանցով անհնար լինի հարվածել մարդկանց: