Հայաստանի քաղաքացիները կկարողանան ազատ տեղաշարժվել ու աշխատել Ռուսաստանում. Տատյանա Վոլովայա


12:52 , 29 մարտ, 2014

1in.am-ը գրում է.

Այս տարվա մարտին նշվում է Մաքսային միության և Եվրասիական տնտեսական միության ստեղծման գաղափարի 20-ամյակը: Այս մասին այսօր ՀՀԿ-ի երկրորդ տնտեսական համաժողովի ժամանակ հայտարարեց Հայաստանի և Եվրասիական միության միջև ստեղծված աշխատանքային խմբի ղեկավար Տատյանա Վոլովայան:

Նրա խոսքով` շատերին թվում է, թե գաղափարը Ռուսաստանինն էր, սակայն իրականում այն Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի նախաձեռնությունն էր: Այն ժամանակ, ըստ Վոլկովայի, բոլորը կասկածանքով էին վերաբերվում նախաձեռնությանը, որը սակայն 2012-ին գործարկվեց: Գործարկումից հետո, Վոլովայայի խոսքով, իրենք ուշադիր հետևում էին, թե ինչպես աշխարհն արձագանքեց դրան: Քաղաքական իմաստով որոշ ոչ ադեկվատ արձագանքներ են եղել, սակայն տնտեսական առումով նախաձեռնությունը Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի կողմից համարվեց ժամանակակից ինեգրացիոն հաջողված նախաձեռնություններից մեկը:

Վոլովայան մի քանի ցուցանիշներ նշեց` ցույց տալու համար, որ Մաքսային միության ստեղծումից հետո Բելառուսից ու Ղազախստանից Ռուսաստան արտահանման ծավալը բավականին մեծացել է: Վոլովայան նաև հայտարարեց, որ արդեն կա համապատասխան որոշումն ու փաթեթը, որի կիրառմամբ ամբողջ միության մաքսային տարածքում աշխատուժի տեղաշարժը որևէ դժվարություն չի ունենա: Վոլովայաի խոսքով, ցանկացած անդամ երկրի քաղաքացի ցանկացած տեղ կկարողանա աշխատել` օրինական հիմքով ու ցանկացած պահի փոխել աշխատանքը: Դրա համար փոխադարձաբար ընդունելի կլինեն տրված դիպլոմները, կկարգավորվեն կենսաթոշակային փոխանցումների հետ կապված հարցերը: