12:08 , 29 մարտ, 20141in.am-ը գրում է.
1936թ. Նոբելյան մեդալը, որը շնորհվել էր Խաղաղության նոբելյան մրցանակակիր, Արգենտինայի արտգործնախարար Կառլոս Լամասին, աճուրդում վաճառվել է 1,1 մլն դոլարով, հայտնում է Reuters-ը:
Մեդալը գնել է անանուն ասիացի հավաքորդ: Աճուրդն անցկացրել է Բալթիմորի Stacks Bowers աճուրդի տունը:
Մրցանակի նախնական արժեքը 100 հազար դոլար էր՝ հայտնում է Lenta.ru-ն:
Մեդալը վաճառել է նյույորքցի մասնավոր հավաքորդ, որին այն պատկանել է վերջին մի քանի տասնյակ տարում:
Մեդալը Կառլոս Լամասին տրվել է 1932-1935թթ. Պարագվայի ու Բոլիվիայի միջև ընթացող պատերազմի դադարեցման հարցում ունեցած օժանդակության համար: