Հաջողության հասնելու բոլոր գրավականները կան. Գիսանե Պալյանն՝ Արամ Mp3-ի երգի մասին


10:56 , 29 մարտ, 2014

Life.panorama.am-ը գրում է.

Հաջողության հասնելու բոլոր գրավականները կան. Գիսանե Պալյանն՝ Արամ Mp3-ի երգի մասին

Empyray խմբի դաշնակահարուհի, երգահան Գիսանե Պալյանը պրոֆեսիոնալ երաժշտական մրցույթները անհասկանալի է համարում: Նման միջոցառումները նրան ավելի շատ համերգային տոն են հիշեցնում.

«Ընդհանրապես երգի մրցույթ ասածը ես չեմ ընկալում: Մարդիկ տարբեր են, տարբեր ճաշակներ ունեն, յուրաքանչյուրը մի ոճ, մի կատարում է սիրում: Ինչպե՞ս կարելի է ասել՝ սա լավն է, մյուսը վատը: Այս տարիների ընթացքում, ինչ Հայաստանը մասնակցում է Եվրատեսիլին, ինձ մեկ երգ է շատ դուր եկել. այն ներկայացնում էր Շվեդիան և զբաղեցրեց նախավերջին տեղը: Յուրաքանչյուրը մի ճաշակ ունի: Օրինակ Հայաստանում եթե լիներ, կքվեարկեին որևէ ռաբիս հիթի համար: Դա նշանակում է, որ այն ամենալա՞վն է»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ