10:32 , 29 մարտ, 2014
Yerevannews.am-ը գրում է.
Ռուսաստանի Դաշնության և Միացյալ Նահանգների նախագահներ Վլադիմիր Պուտինի և Բարաք Օբամայի միջև հեռախոսազրույց է տեղի ունեցել:Այս մասին հայտնում է lenta.ru-ն՝ հղում անելով Կրեմլի կայքին: Զրույցի ընթացքում ՌԴ նախագահը շոշափել է Ուկրաինայում ստեղծված իրավիճակի դիվանագիտական լուծմանն առնչվող հարցեր:
Պուտինն առաջարկել է Օբամային քննարկել ճգնաժամի կարգավորմանն ուղղված այն քայլերը, որոնք ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովին է ներկայացրել ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին։
Օբաման էլ առաջարկել է Պուտինին՝ Քերիի առաջարկի պատասխանը ներկայացնել գրավոր ձևով, կողմերը պայմանավորվել են նաև Քերիի և Լավրովի առաջիկա հանդիպման մասին՝ հետագա քայլերի քննարկման նպատակով։ Այս հեռախոսազրույցն առաջինն է Օբամայի կողմից ռուս մի շարք պաշտոնյաների նկատմամբ պատժամիջոցներ սահմանելուց հետո։