09:00 , 29 մարտ, 20141in.am-ը գրում է.
ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը ուկրաինացի արմատականներից պահանջում է անհապաղ իշխանություններին հանձնել ապօրինաբար պահվող ողջ զենքն ու դատապարտում է «Աջ սեկտորի» գործողությունները, որի անդամները հինգշաբթի շրջապատել էին Գերագույն ռադայի շենքը, սպառնացել զավթել՝ պահանջելով ներքին գործերի նախարար Արսեն Ավակովի հրաժարականը՝ ասվում է Էշթոնի կոմյունիկեում:
«Խորհրդարանի նման ահաբեկումը հակասում է ժողովրդավարական սկզբունքներին և օրենքի գերակայությանը»,- հայտարարել է Էշթոնը: Այս մասին փոխանցում է RIA Novosti-ն:
Նա արմատական այդ կազմակերպությանն ու այլ կողմերին կոչ է արել զերծ մնալ բռնության ու սպառնալիքների կիրառումից:
Էշթոնը նշել է, որ անհրաժեշտ է անցկացնել «Աջ սեկտորի» ներկայացուցիչներից մեկի՝ Ալեքսանդր Մուզիչկոյի (Սաշա Բելի) վերջերս տեղի ունեցած մահվան անկախ հետաքննություն: