«Ժողովուրդ». Մայրաքաղաքի վերելակների վերանորոգման համար ավելի քիչ գումար է ծախսվել, քան՝ թափառող շների ոչնչացման


08:34 , 29 մարտ, 2014

«Ուսումնասիրելով Երևանի քաղաքապետարանի կողմից արված ծախսերը, «Ժողովուրդ»-ը բացահայտեց, որ մայրաքաղաքի վերելակների վերանորոգման համար ավելի քիչ գումար է ծախսվել, քան՝ թափառող շների ոչնչացման կամ դրոշների տեղադրման համար, ընդամենը 85 մլն դրամ։ 

Թափառող կենդանիների վնասազերծման համար 219 մլն դրամ է ծախսվել. պլանավորվածի գրեթե ողջ չափով՝ մոտ 95 տոկոս։ Իսկ բազմաբնակարան շենքերի հարթ տանիքների վերանորոգման համար ծախսվել է պլանավորվածի 89 տոկոսը՝ 276 մլն դրամ։ Բազմաբնակարան շենքերի բարեկարգման նպատակով էլ՝ պլանավորվածի 80.7 տոկոսը՝ 380 մլն դրամ»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։