Ինչո՞ւ է Րաֆֆի Հովհաննիսյանը նույն օրը հանրահավաք անում. խոսքագրոհ աիմականների ու ժառանգականների միջև. ՏԵՍԱՆՅՈՒԹ


05:22 , 29 մարտ, 2014

Armnewstv.am-ը գրում է.

Ազգային ինքնորոշումը կմիանա Րաֆֆին, թե Հայրիկյանը «Ժառանգություն»-ից առանձին կանի հանրահավաքը: Այս հարցը սուր էր դրված: Հայրիկյանը դեռ «Դեմ եմ»-ի հանրահավաքի ժամանակ Րաֆֆի հայտարարած նախահավաքը որակել էր պառակտիչ ու ցածր արարք:
Ինչո՞ւ է Րաֆֆի Հովհաննիսյանը նույն օրը նույն տեղում հանրահավաք անում` զայրացել էր Հայրիկյանը: Ապացույցը գրպանում դրված է: Հանում է կարդում` քաղաքապետարանի ու ոստիկանության թույլտվությունն է:
Մնալ նախահավաքին, գնալ... Մինչև հարցը կպարզեին, Ազատության հրապարակի հարթակի մոտ կրքերը թեժացան: Միմյանց հանդիպեցին Րաֆֆի և Հայրիկյանի կողմնակիցները: Մեկին Եվրամիության դրոշը դուր չեկավ, մյուսին Եվրամիության հասցեին հնչած մեղադրանքներն ու սկսվեց փոխադարձ խոսքագրոհը:
Ի վերջո պայմանավորվեցին ու որոշեցին, Հայրիկյանը իրեն հատկացված ժամը կօգտագործի այնքան, որքան նախատեսված է, հետո կորոշեն, երբ ու ինչ են անելու: Որոշվեց երթ չանել` հանուն Րաֆֆիի:
Ու գնացին սահմանադրական դատարան` պարտադիր կուատակայինի դեմ գրված իրենց նամակը հանձնելու: Նամակը հանձնեցին ու քվեարկություն անցկացրեցին` վերադառնալ ու միանալ նախահավաքի՞ն թե՞ գնալ տուն:
Հանրաքվեն անցավ հօգուտ նախահավաքի: Ազատության հրապարակում էլ բոլոր հարցերը լուծվեցին. Պարույր Հայրիկյանը հանդիպեց Ռուբեն Հակոբյանի հետ, խոսեցին` մինչև եկավ Րաֆֆին: Հայտարարեց, որ ժամանակն է կերտել միացյալ հրապարակ, մոռանալ սխալները, թերությունները, անցյալը ու գնալ դեպի ապագա:
Րաֆֆին դասալիք կոչեց բոլորին, ովքեր չեն միանա այդ կերտմանը: Լրագրողներն էլ հետաքրքվեցին, իսկ Ժառանգության առաջնորդը ինչպես է պատրաստվում մեկ հրապարակում կանգնել այն ուժերի կողքին, որոնց մեկ տարի առաջ մեղադրում էր կաշառք բաժանելու և ապօրինությունների մեջ:
Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց պայքարը շարունակելու է նախահավաքներով` անցյալի սխալները հաշվի առնելով ու բոլորի կողքին կանգնելով:

Հեղինակ` Արտյոմ Լևոնյան