Մի քանի ժամ` նախավերջին բոլշևիկ Րաֆֆու հետ


02:57 , 29 մարտ, 2014

Էս ինչ մրսել մրսա տո՜: Ինչպես և խոստացել էի, էսօր մասնակից եղա Րաֆֆի Հովհաննիսյանի նախահավաքային միտինգին: Այժմ թույլ տվեք, մեկ րոպե լռությամբ հարգելով Ռուբիկ Հակոբյանի մեռած ու հանրապետական գծի մեջ ելույթը, պատմեմ այլ հետաքրքիր բաների մասին:

Սուտ կլինի ասել, որ միտինգը բազմամարդ էր, բայց ճիշտ կլինի ասել, որ էղածը որակով էին: Եթե համեմատենք նախորդ՝ համեմատաբար բազմամարդ միտինգին գոռացողների ձայների հետ, ապա Րաֆֆիենք կրին: 
Առաջին անգամ իմ սեփական աչքով տեսա Քիֆիս` Ստյոպին Սաֆարյանին, ու կապ չունի, որ ամբիոնը ու ինքը մի բոյի էին, զատո նենց խոսաց, որ քիչ էր մնում հելնեի ճակատը պաչեի: 
Ստյոպից առաջ տեսա փոքր տարիքում «գոռալու» գնացած Դավիթին: Խոսքը մեր մեջ, իրան ամբիոն-մամբիոն սկի չի սազում է, լոլոզ մեռնումա, բայց նորմալ խոսաց: Ապրես, տակավին երիտասարդ այր`Ավագանի, ես կասեի, Դավիթ Սանասարյան: Մի քիչ Ստյոպի հետ շատ տուր-առ, որակդ էլ ավելի կբարձրանա: 
Ոչինչ չեմ ասի Ակնոց ձյայի` Արմենի Մարտիրոսյանի խոսքի մասին, քանի որ չդզեց, ստանդարտ իրան կոտորող ելույթ էր: 
Մեկ էլ մի հատ տղա վատ չխոսաց, մարդիկ ուշադիր լսում էին: 
Րաֆֆին, ինչպես նախավերջին բոլշևիկ, աչքի պոչով անընդհատ այս ու այն կողմ էր նայում: Ու ես միշտ ասում էի. «Արա, էս մարդը չի ծարավում», բայց պալիտ արեցի, որ ամբիոնի դարակում կա բաժակով ջուր:

Իհարկե, մարդկանց մոտ կար քիչ մը անտարբերություն, կար հուսահատություն, կար վախ, որ այս անգամ Րաֆֆին էլի կքաշի, բայց, միևնույն է, նրանք հպարտ կանգնած էին` վերջին հույսի նշույլը աչքերում: Ասեմ ավելին, միտինգի էր շտապել նաև մեկ դեղին շուն, որը պառկած գետնին անշարժ հետևում էր կանգնածների անցուդարձին:

Ինչպես ամեն միջոցառման ավարտ, այնպես էլ Րաֆֆու ցույցի ավարտին 3 պակաս մեր անհամբեր բնակչությունը շտապում էր լքել Ազատության հրապարակը ու Րաֆֆու` «Բարի գիշեր» խոսքի ժամանակ մնացել էի ես ու պլակատ բռնողները:

Էսքանը: Հատուկ ձեր համար` հատուկ ֆեյսբուքյան օգտատեր` Անկախ Հայաստան: