Ուկրաինայի նոր կառավարությունը իր գործողություններով հաստատեց Ղրիմի միացումը Ռուսաստանին. Լուկաշենկո


04:53 , 29 մարտ, 2014

Operativ.am-ը գրում է.

Ուկրաինայի նոր կառավարությունը իր գործողություններով հաստատեց Ղրիմի միացումը Ռուսաստանին: Այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստի լրատվական կայքը:

«Փաստորեն իր գործողություններով Ուկրաինայի ներկայիս կառավարությունը հաստատեց, որ դա իրենց տարածքը չէ»,- ասել է Լուկաշենկոն :

«Ղրիմը հանձնեցին: Միթե դա դե ֆակտո ճանաչումը չէ այն բանի, որ այսօր Ղրիմը առնվազն Ուկրաինայի տարածքը չէ: Եվ բոլոր նրանց, ովքեր քննադատում են Ռուսաստանին, նա կարող է ուղիղ ասել` հարազատներս, թույլ տվեք, ուկրաինական իշխանությունների և զինվորականների վարվելակերպը Ղրիմում, խոսում է այն մասին, որ դա նրանց հողը չէ: Եվ ռուսաստանցիները ճիշտ կլինեն», - հավելել է Լուկաշենկոն: