01:15 , 29 մարտ, 2014Ընդ որում, նա ասել է, որ Հայաստանում գազի գինը փոխկապակցված է Ռուսաստանի ներքին գներին: Դրանք իհարկե կարող են բարձրանալ, բայց միայն 5 տոկոսով, ասել է Սերժ Սարգսյանը: Հիշեցնենք, որ օրերս տեղեկատվություն էր եղել, որ Ռուսաստանում գազը հունիսի 1-ից թանկանալու է 4-5 տոկոսով:
Բացի այդ, Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ մարդիկ չեն կարողանում հասկանալ, թե ինչպե՞ս է ստացվում, որ մենք ստանում ենք ամենաէժան գազը սահմանի վրա, բայց սահմանից մինչև իրենց բնակարան բավականաչափ թանկանում է: Նա կոչ է արել բացատրել, թե ինչու է այդպես՝ որ փոխվում են խողովակները, դրվում են ժամանակակից սարքավորումներ եւ այլն:
Սակայն նա մոռացել է ներկայանալ որպես Գազպրոմ-Արմենիայի գլխավոր դիստրիբյուտոր, քանի որ հենց այդ ընկերությունն է «փոխում խողովակները» եւ 200 դոլար մարժա ստանում 1000 խմ գազի դիմաց: Իսկ մեկ այլ ընկերություն, որը կապվում է Սերժ Սարգսյանի եղբոր հետ, ամիսը 370 դրամ գումար է հավաքում «սպասարկման համար»: Եթե նկատի ունենանք, որ Հայաստանում կա 650 հազար գազի սպառող, այդ գումարն ամսական կազմում է 240 միլիոն դրամ: Արդյոք այս ամբողջ գումարով խողովակներ են փոխում:
ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ