Օբաման աշխատանքային այցով Սաուդյան Արաբիա է ժամանել


23:27 , 28 մարտ, 2014

1in.am-ը գրում է.

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման աշխատանքային այցով Սաուդյան Արաբիա է ժամանել` Աբդալլա իբն Աբդել Ազիզ Ալ Սաուդի հետ բանակցություններ վարելու համար: Այս մասին գրում է ITAR-TASS-ը:

Նշվում է, որ կողմերը կքննարկեն Իրանի հարցը, Սիրիայի ճգնաժամը, ինչպես նաև իսրայելապաղեստինյան կարգավորումների շուրջ ծավալված դրությունը: ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի պաշտոնական ներկայացուցիչ Բերնադետ Միհանը հայտարարել է, որ «Բարաք Օբաման միապետին կտեղեկացնի Իրանի միջուկային ծրագրի շուրջ ընթացող բանակցությունների մասին»:

«Սիրիայի հարցի քննարկման շրջանակներում առաջարկվում է քննարկել ընդդիմության գործողությունների արդյունավետության բարձրացումը»,- ընդգծել է նա: