Հարց սեքսոպաթոլոգին. ինչո՞վ է վտանգավոր անալային սեքսը


20:11 , 28 մարտ, 2014

Ընկերս պնդում է, որ անալային սեքսը անվտանգ է և համոզում է, որ զբաղվենք դրանով: Կուզենայի իմանալ՝ ինչո՞վ է այն վտանգավոր

 

Անալային սեքսը վտանգավոր է այն առումով, որ կարող է առաջացնել թութք, հետանցքի պատռվածքների պատճառ դառնալ և նույնիսկ հանգեցնել սեղմամկանի թուլացման: Անալային սեքսով զբաղվելիս պետք է անպայման օգտագործել պահպանակ. այն պաշտպանում է ոչ միայն կնոջը, այլ տղամարդուն, քանի որ հնարավոր է` վնասակար մանրէներ թափանցեն առնանդամի ծայրի լորձաթաղանթի մեջ և բորբոքումների պատճառ դառնան: Ցանկալի է օգտագործել հատուկ քսուքներ, որոնք կնվազեցնեն պատռվածքների և միկրոճեղքվածքների առաջացման վտանգը: Առողջ եղեք:
Վրեժ ՇԱՀՐԱՄԱՆՅԱՆ
Մ. Հերացու անվան
ԵՊԲՀ սեքսոլոգիայի ամբիոնի դասախոս,
սեքսոպաթոլոգիայի  կլինիկայի
բժիշկ-սեքսոպաթոլոգ,
բժշկական գիտությունների թեկնածու