Բարսելոնայի երկու առաջատարները հայտավորվել են կատալոնական դերբիին


21:31 , 28 մարտ, 2014

Tert.am-ը գրում է.

«Բարսելոնայի» առաջատար խաղացողներ Չավին և Անդրես Ինյեստան ընդգրկվել են Իսպանիայի առաջնության 32-րդ տուրում «Էսպանյոլի» հետ կայանալիք Կատալոնական դերբիի հայտացուցակում, հայտնում է «կապտանռնագույնների» պաշտոնական կայքը:

Հիշեցնենք, որ Չավին մարզչական շտաբի կողմից հանգստանալու հնարավորություն էր ստացել և բաց էր թողել «Սելտայի» հետ մրցավեճը (3:0): «Էսպանյոլի» հետ խաղին կարող է մասնակցել նաև Անդրես Ինյեստան, ով նույն «Սելտայի» հետ հանդիպման ընդմիջման ժամանակ փոխարինվել է ստացած վնասվածքի պատճառով:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ