Արամե. «Դա ինձ համար մեծ սթրես էր»


18:54 , 28 մարտ, 2014

ArmՏtar.am-ն իր ընթերցողին արդեն տեղեկացրել էր  Արամեի, Լիլիթ Հովհաննիսյանի, Միհրան Ծառուկյանի և Գուրգեն Դաբաղյանի եվրոպական շրջագայության մասին: Համերգային շրջագայությունից արտիստները արդեն վերադարձել են:

 Այս առիթով  զրուցեցինք երգիչ Արամեի հետ, ով մեծ սիրով համաձայնեց զրուցել  շրջագայության և սպասվելիք ստեղծագործական նորությունների վերաբերյալ առաջինը հենց ArmՏtar.am-ի ընթերցողի հետ:

Արամեն, լինելով շուրջ 8 եվրոպական քաղաքներում,  զգալով հանդիսատեսի ջերմ վերաբերմունքը և մեծ էներգիան,  որևէ քաղաք իր համար հատուկ չառանձնացրեց՝ ասելով.
«Ես սովորաբար հանդիսատեսին առանձնացնել չեմ սիրում, ինչ-որ տեղ դա սխալ է, նույնիսկ այն հանդիսատեսը, ով, մեր մտածելով, փոքր-ինչ տարբերվում է մնացածից, նա դրա մասին չպետք է իմանա, որովհետև ասել, որ այս քաղաքում ավելի լավ էր, քան մյուսում սխալ է: Այդ իսկ պատճառով չեմ առանձնացնի ոչ ոքի, սակայն կասեմ, որ յուրաքանչյուրի ջերմ վերաբերմունքը ինձ հետ Հայաստան եմ բերել»:

 Երգիչն այդ  20 օրերի ընթացքում, հանդիպելով և շփվելով  տարբեր մարդկանց հետ,  մեծ բացահայտումներով է Հայաստան վերադարձել.

Լինելով Բրյուսելում,  Ամստերդամում,  Լոնդոնում,  Բորդոյում,  Լիոնում,  Մարսելում,  Վարշավայում, Վիեննայում՝  նկատեցի հայրենասերների մեծ կարոտը դեպի մեզ, դեպի երաժշտությունը: Շատ հաճելի էր, որ այնտեղ մեզ սպասում էին, տպավորությունն իսկապես այդպիսինն էր:Մենք զգացինք, որ կար ցանկություն մեզ տեսնելու և լսելու, իսկ փոխադարձ էներգիան  բնականաբար մենք փոխանցեցինք: Քաղաքներից մեկում հանդիպեցինք այնպիսի մարդկանց, որ երբեք ոչ ոքի մտքով չէր անցնի, որ աշխարհի ինչ-որ կետում  կան այդպիսի հայեր, ովքեր մեզ շատ զարմացրեցին իր ընդունելությամբ :Մեզ համար  իրոք բացահայտում էր, որ  շատ հայեր, լինելով Հայաստանից հեռու, կարողացել են հայ մնալ: Իսկապես շատ հպարտացանք, որ ունենք հայեր, ովքեր  մեծ անուն ունեն  ամբողջ աշխարհում»:

Արամեն շրջագայության ընթացքում հասցրել է նույնիսկ մրսել ու հիվանդանալ, սակայն բեմ բարձրանալու պահից սկսած մրսածությունն ու մնացած ամեն ինչի մասին երգիչը նույնիսկ չէր էլ հիշում:

Շարունակությունն` այստեղ