Ջորջ Մարտինը հրապարակել է «Սառույցի և կրակի երգ»-ի 6-րդ գրքի նոր գլուխը


21:01 , 28 մարտ, 2014

1in.am-ը գրում է.

«Սառույցի և կրակի երգ»-ի հեղինակ Ջորջ Մարտինը հրապարակել է «Ձմռան քամիներ» գրքի 6-րդ հատորի նոր՝ «Մերսի» (Mercy) գլուխը, հայտնում է gazeta.ru-ն:

Գրողի կայքի սերվերը նոր գլուխը ներբեռնել ցանկացողների հոսքի պատճառով ժամանակավորապես դադարել է գործել: «Ներեցեք, ես խափանեցի համացանցը»,- այսպես է իր բլոգում այդ աժիոտաժը մեկնաբանել Մարտինը: Նա խոստովանել է, որ այդ գլխի առաջին՝ սևագիր տարբերակը գրվել է ավելի քան 10 տարի առաջ: