«Կուտակային»-ՍԴ. Պետք է սովորենք հարգել Սահմանադրությունը, օրենքը, իրավունքը. ՍԴ նախագահի դիտողությունը պատգամավորին


18:36 , 28 մարտ, 2014

«Կուտակային»-ՍԴ. Պետք է սովորենք հարգել Սահմանադրությունը, օրենքը, իրավունքը. ՍԴ նախագահի դիտողությունը պատգամավորինPanorama.am-ը գրում է.

Այսօր Սահմանադրական դատարանում «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի մի քանի դրույթների սահմանադրականության հարցի քննության ընթացքում ՍԴ անդամ Ֆելիքս Թոխյանը պատասխանող կողմը ներկայացնող Ազգային ժողովի պատգամավոր ԱԺ սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանից հետաքրքրվեց, թե ինչու է խորհրդարանական մեծամասնությունը ժամանակին բոյկոտել և չի մասնակցել օրենքում փոփոխություններ կատարելու մասին քննարկումներին:

Հակոբ Հակոբյանն ի պատասխան, ասաց, որ համակարգի ներդրման շուրջ քննարկումներն սկսվել են 2003-ին, օրենքի փաթեթի քննարկումն սկսվել է 2008-ին, իսկ ուժի մեջ մտել 2011-ի հունվարին: 

«Այդքան երկար քննարկվելուց, ուժի մեջ մտնելուց հետո, երեք տարի չքննարկել ու հիմա բարձրացնել հարց, կարծում եմ սա է եղել բոյկոտի տրամաբանությունը: Եթե բան կար ասելու, կարելի էր երեք տարվա մեջ ասել, էլի», -պատասխանը լրացրեց Հակոբ Հակոբյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ