Ուկրաինայի ԱԳՆ-ի թվիթերյան էջում ադրբեջաներեն գրառում է կատարվել


17:52 , 28 մարտ, 2014

Ուկրաինայի արտաքին գործերի նախարարության թվիթերյան էջում տեղադրել են Ադրբեջանին ՄԱԿ-ում Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը պաշտպանող բանաձևին կողմ քվեարկելու համար շնորհակալության նամակ ադրբեջաներեն լեզվով: Նամակում գրված է «Azərbaycanlı dostlarımız, dəstəyinizə görə sizə təşəkkür edirik!» (Մեր ադրբեջանցի ընկերներ, շնորհակալություն ենք հայտնում ձեզ օժանդակության համար):