Դիստրոֆիկների և ճարպակալմամբ տառապող մարդկանց մահանալու հավանականությունը նույնպիսին է


20:25 , 28 մարտ, 2014

1in.am-ը գրում է.

Դիստրոֆիկներն ու ճարպակալմամբ տառապող մարդիկ մահանալու միանման հավանականություն ունեն, պնդում են ամերիկացի գիտնականները, որոնց աշխատանքը հրապարակված է Journal of Epidemiology and Public Health-ում:

Նշված հավանականությունը չի նվազի, եթե անգամ այդ մարդիկ չեն ծխում, ալկոհոլ չեն օգտագործում ու չեն տառապում խրոնիկական հիվանդություններով:

Հետազոտողները նման եզրակացության են հանգել՝ 51 հետազոտությունների արդյունքում ստացված տվյալների մեթաանալիզի միջոցով:

Գիտնականները կոչ են անում հետևել իրենց քաշին, արմատական փոփոխություններ թույլ չտալ քաշի և՛ ավելացման, և՛ նվազման հարցում: