«Կուտակային»-ՍԴ. Արծվիկ Մինասյանը թվարկել է սնանկացած կուտակային ֆոնդերը և մատնանշել միջազգային փորձը


15:15 , 28 մարտ, 2014

«Կուտակային»-ՍԴ. Արծվիկ Մինասյանը թվարկել է սնանկացած կուտակային ֆոնդերը և մատնանշել միջազգային փորձըPanorama.am-ը գրում է.

Աշխարհում եղել են կենսաթոշակային կուտակային ֆոնդեր, որոնք իրենց գործունեության ընթացքում սնանկացել են, ինչի արդյունքում քաղաքացիները կորցրել են իրենց գումարները մինչդեռ Հայաստանի կառավարությունը հայտարարում էր, թե նման նախադեպ չկա: Այսօր Սահմանադրական դատարանում կենսաթոշակային համակարգի վերաբերյալ օրենքի քննարկման ժամանակ նման հայտարարություն արեց ԱԺ Դաշնակցություն խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը: 

«2013 թվականի նոյեմբերին Ռուսաստանում 6 ընկերություն զրկվել է լիցենզիայից և հազարավոր քաղաքացիներ կորցրել են իրենց գումարները: 2003-ի օգոստոսին «Ստիմուլ ֆոնդ» անունով ընկերությունը, որը 50 խոշոր ֆոնդերից մեկն է եղել, ևս սնանկացել է: Այս փաստերը վկայում են, որ համակարգը պարունակում է ռիսկեր և այն հայտարարությունները, թե կուտակված գումարները անձեռնմխելի չեն ու չեն կորի, 100 տոկոսով երաշխավորված չէ»,-վերլուծությունը ներկայացնելիս հայտարարեց պատգամավորը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ