Բրիտանացիների 20%-ը կմերժի նույնասեռականների ամուսնությանը ներկա գտնվելու հրավերը


15:08 , 28 մարտ, 2014

Lragir.am-ը գրում է.

Մեծ Բրիտանիայում BBC-ի անցկացրած հարցման համաձայն՝ յուրաքանչյուր 5-րդ բրիտանացին կմերժի միասեռականների ամուսնության արարողությանը մասնակցելու հրավերը:

Հարցմանը մասնակցել է 1007 մարդ, որոնցից 68%-ը կողմ է արատահայտնվել գեյ-ամուսնությունների թույլտվությանը, իսկ 26%-ը դեմ:

Անգլիայում և Ուելսում համապատասխան օրենքն ուժի մեջ կմտնի մարտի 29-ից: Նույնասեռականների ամուսնություններին հիմնականում կողմ են արտհայտվում երիտասարդները, դեմ՝ տարեց մարդիկ: