Պտղատու այգիները ցրտահարությունից պաշտպանելու համար պետք է ծխեցնել և առատ ոռոգել


14:43 , 28 մարտ, 2014

Պտղատու այգիները ցրտահարությունից պաշտպանելու համար պետք է ծխեցնել և առատ ոռոգել Panorama.am-ը գրում է.

Առաջիկա օրերին Հայաստանում սպասվում է ջերմաստիճանի անկում, ուստի պտղատու այգիները ցրտահարությունից պաշտպանելու համար, խորհուրդ է տրվում դիմել ավանդական մեթոդներին: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Գառնիկ Պետրոսյանը:

Հիշեցնենք, որ համաձայն ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության հաղորդագրության՝ առաջիկա օրերին հանրապետությունում կդիտվի ջերմաստիճանի անկում: Մարտի 30-ի լույս 31-ի գիշերը Արարատյան դաշտում և նրա նախալեռներում սպասվում է օդում մինչև -2 աստիճան, հողի մակերևույթին՝ -5 աստիճան ցուրտ: Բացասական ջերմաստիճան կարող է գրանցվել նաև հետագա օրերի գիշերային ժամերին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ