Ծխահարումը կօգնի ցրտահարությունից պահպանել ծառերը


15:02 , 28 մարտ, 2014

Առաջիկա օրերին Հայաստանում սպասվում է ջերմաստիճանի անկում․ պտղատու այգիները ցրտահարությունից պաշտպանելու համար մասնագետները խորհուրդ են տալիս դրանց հարակից ճանապարհների վրա՝ քամու ուղղությամբ, պատրաստել այրվող նյութերի կույտեր և գիշերը` ժամը 04։00-ից մինչև առավոտյան 07։00-ն ընկած ժամանակահատվածում, դրանք այրել․ ծխածածկույթը կօգնի ցրտահարությունից պահպանել ծառերը:

Իսկ այն այգիները, որտեղ ոռոգման հնարավորություն կա, ըստ գյուղփոխնախարար Գառնիկ Պետրոսյանի, խորհուրդ է տրվում գիշերային ժամերին առատ ոռոգել, գրում է Panorama.am-ը։