Թանկյան. Պետք է դուրս գալ ժամանակակից հիվանդության դեմ, որը կոչվում է «Ցեղասպանություն»


14:23 , 28 մարտ, 2014

Թանկյան. Պետք է դուրս գալ ժամանակակից հիվանդության դեմ, որը կոչվում է «Ցեղասպանություն»Panorama.am-ը գրում է.

Ամերիկահայ անվանի երաժիշտ, System of a Down խմբի մեներգիչ Սերժ Թանկյանը «3 news»-ի հետ զրույցում նշել է, որ հանդես է գալու Նոր Զելանդիայի Քրայսթչըրչի CBS Arena-ում: Նա ներկայացնելու է իր վերջին՝ Orca ալբոմը՝ տեղի Սիմֆոնիկ նվագախմբի հետ: Նա կներկայացնի նաև Elect the Dead ստեղծագործությունը:

«Իրականում այնքան էլ բարդ չէ System of A Down-ից անցում կատարել մեկ այլ երաժշտական ծրագրի: Դա նման է մարզասրահ գնալուն: System-ի հետ կարծես սրտային վարժություններ անես, քանի որ դու վազում ես, թռչկոտում: Իսկ սիմֆոնիկ ելույթները, ավելի հոգևոր են, զգացմունքային, ավելի անձնական են, ավելի շատ թատրոն են հիշեցնում»,-նշել է վերջինս:

Թանկյանը պատմում է իր և հունական ծագումով նորզելանդացի երաժիշտ Ջոն Փսաթասի համատեղ աշխատանքի՝ 100 Years-ի մասին, որը նվիրված է ցեղասպանություններին և կթողարկվի հաջորդ տարի:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ