ԲՀԿ-ի օլիգարխիայի ներկայացուցիչները անցել են Զոհրաբյանի կողմը


12:51 , 28 մարտ, 2014

Այսօր «Իրավունք» թերթը անդրադարձ է կատարել Լևոն Զուրաբյանի նոր հռետորական մոտեցմանը, որտեղ, ըստ երևույթին, փոխվել են ելույթ ունենալու կանոնները: Ինչպես երևում է, Զուրաբյանը բավականին մարազմատիկ մոտեցում է ցուցաբերել իր նախկին կողմնորոշումների հանդեպ: Նրա համար գրվող տեքստերը ենթարկվել են հռետորական «ապոկալիպսիսի»: Զուրաբյանը միշտ էլ խաղացել է երկու կուսակցությունների կանոններով՝ լինելով ՀԱԿ-ից, սակայն նախապատվությունը տալով ավելի ազդեցիկ կառույցի: ԱԺ նիստի ժամանակ Զուրաբյանի մոտեցումը բավականին «կծողական» էր Աշոտյանի հանդեպ, բայց դե Աշոտյանը չլսելու տվեց և շարունակեց Փաշինյանի «պորտատեղադրման» աշխատանքները: Այդժամ, սակայն, պարոն Ծառուկյանին պետք չեն «էն սարի տները», մինչև նա չի կարողանում լուծել իր կուսակցության խնդիրները, որտեղ էլ ԲՀԿ-ն բաժանվել է երկու մասի՝ Նաիրա Զոհրաբյանի զորքի և Վահե Հովհաննիսյանի կամավորական ջոկատի: Ինչպես նշում է «Իրատես դե Ֆակտոն», Զոհրաբյանի կողմն են անցել ԲՀԿ-ի օլիգարխիայի ներկայացուցիչները, իսկ Վահեի կամավորական ջոկատի «զինվորներն» են Վարդան Օսկանյանը, Տիգրան Ուրիխանյանը, Ստեփան Մարգարյանը: Վերջում նշված գործիչները հայտնի են իրենց քոչարյանական հայացքներով, այսինքն՝ Ծառուկյանը ընկել է երկու քարի արանքը, չի կարողանում կողմնորոշվել՝ ինչպես վարվել, իսկ Զուրաբյանը փորձում է գոհացնել երկուսին էլ: Բավականին հետաքրքիր պատկեր է ստացվում և հիշեցնում է ԽՍՀՄ-ի տարիները, երբ պայքարում էին «պարտ բիլետ» ստանալու համար: Այս դեպքում Զուրաբյանը իրեն փարձում է դրսևորել երկու կողմերի համար՝ որպես դրական և պարտաճանաչ կերպար: Մնում է սպասել, թե ինչ «բիլետ» կտան Զուրաբյանին: