11:28 , 28 մարտ, 2014
Զարմանում եմ ուկրաինամոլների և իշխանատյացների պարզունակ կամ ֆանատիկ, սևեռուն, հիվանդագին մտածողության վրա: Որ այդպես քարկոծում եք ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովում Ուկրաինայի տարածքային ամբողջականության ճանաչմանը Հայաստանի դիրքորոշումը, մոռացե՞լ եք, որ քսան տարուց ավել է՝ մենք տարբեր ամբիոններից դեմ ենք արտահայտվում այդ սկզբունքի գերակայությանը...Ի՞նչ էիք ուզում, նորից Ադրբեջանի բերանը լեզու դնեինք, նրանց ջրաղացին ջուր լցնեինք, որ տարբեր միջազգային կառույցներում սկսեր շահարկել...
Իսկ ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչը Կարեն Նազարյանի մեկնաբանությունը Գլխավոր վեհաժողովում միանգամայն ճիշտ է: Այո՛, Հայաստանը տարիներ ի վեր հետևողականորեն ու սկզբունքորեն հանդես է եկել ժողովուրդների ինքնորոշման իրավունքի պաշտպանության օգտին, ու այս պահին չէր կարող տարիների պայքարը, Արցախի հիմնախնդիրը զոհաբերել Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը…