Իրանի նախագահը տարածաշրջանի երկրներին միասնության կոչ է արել


10:19 , 28 մարտ, 2014

1in.am-ը գրում է.

Իրանի նախագահ Հասան Ռուհանին Աֆղանստանում Նովրուզի առիթով ելույթի ժամանակ տարածաշրջանի երկրներին միասնության կոչ է արել: Այս մասին հայտնում է IRNA գործակալությունը:

Նախագահի խոսքով՝ տարածաշրջանի երկրները կարող են նպաստել մշակութային միասնության հետագա զարգացմանը:

Իրանի նախագահը նաև հաջողություններ է մաղթել Աֆղանստանին առաջիկա ընտրություններում՝ կոչ անելով ապահովել երկրի հանգստությունն ու զարգացումը:

Ռուհանին Աֆղանստան էր այցելել մարտի 27-ին:

Հաղորդվում է, որ Նովրուզի տոնակատարություններից բացի՝ Քաբուլում կանցկացվի Իրանի, Պակիստանի, Աֆղանստանի և Տաջիկստանի նախագահների քառակողմ հանդիպում: Հանդիպման ընթացքում կքննարկվեն երկրների միջև կապերի զարգացման հարցերը, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային հարցեր: