«Ժողովուրդ». Լակմուսի թուղթ՝ քաղաքական դաշտի համար


08:26 , 28 մարտ, 2014

«Այսօր «Դեմ եմ» նախաձեռնությունը Սահմանադրական դատարանի առջև լուռ ակցիա անցկացնելու ձևով յուրօրինակ լակմուսի թուղթ կարող է դառնալ քաղաքական դաշտի համար։

ՀՀ կառավարությունն ասում է, թե պատրաստ է առանց նախապայմանների երկխոսել «Դեմ եմ»-ի հետ (տպավորություն է, թե հայ-թուրքական արձանագրությունների մասին է խոսքը), իսկ ոչ իշխանական ուժերը որոշել են ներկա գտնվել միայն Սահմանադրական դատարանում ընթացող նիստին։

«Ժողովուրդ»-ին լուրեր հասան, որ 3 ուժերը խնդիր են դրել, որպեսզի իրենց ներկայացուցիչներից հաշվով մարդիկ մասնակցեն «Դեմ եմ»-ի և Ր. Հովհաննիսյանի միջոցառումներին, որպեսզի շատ մարդ չհավաքվի։ Տեսնենք, թե ինչ կստացվի այսօր»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։