«Հրապարակ». Աժ-ում բացված ցուցահանդեսի կազմակերպիչները նեղսրտած են հայրենի օրենսդիրների՝ արվեստի նկատմամբ անտարբերությունից


08:10 , 28 մարտ, 2014

«Մարտի 24-28-ը Աժ-ում բացված մի քանի անուն հայ նկարիչների ցուցահանդեսը, որից ստացված հասույթի կեսը պետք է փոխանցվի Գյումրու Մերկուրովի անվան նկարչական դպրոցի հիմնանորոգմանը, փակված է, կազմակերպիչներն էլ փոքր-ինչ նեղսրտած են հայրենի օրենսդիրների՝ արվեստի նկատմամբ անտարբերությունից։ 
Այս ընթացքում միայն Արագած Ախոյանը՝ ԲՀԿ-ից, և «Ազատ դեմոկրատների» ղեկավար Խաչատուր Քոքոբելյանն են նկարներ գնել, մի հոգի էլ՝ Աժ ադմինիստրացիայից»,–գրում է թերթը։