04:37 , 28 մարտ, 2014Էական և իմիջիայլոց հարցեր, որոնք ցույց են տալիս մարդկային շփման եզրերը
Ոչ էական հարցեր
-ո՞րտեղ ես
-ինչ ես անում
-ո՞նց ես
-ի՞նչ կա-չկա
-բա հետո՞
Էական հարցեր
-ո՞րտեղ ես. գամ քեզ ուղեկցեմ
-ինչո՞վ ես զբաղված. ուզում եմ քեզ տեսնել
-ո՞նց ես. ինչո՞վ կարող եմ օգտակար լինել
-ի՞նչ ես անում. ուզում եմ պատկերացնել քո օրը
-ի՞նչ փոփոխություն կա կյանքումդ. ո՞նց ես ապրել առանց ինձ
Հ.Գ. Ես լավ եմ, միշտ այնտեղ եմ, որտեղ պետք է լինեի, անում եմ այն, ինչ պարտավոր եմ անել: Ու կրկին լավ եմ, իմիջիայլոց:
Մի՛ չարչրկեք մարդկային հարաբերությունները իմիջիայլոց շփումներով...