Ու միգուցե երբեք էլ չիմանանք իրականությունը... (Photo)


05:26 , 28 մարտ, 2014

Այս մարդը մալազիական կորած ինքնաթիռի օդաչու Զահարիե Ահմադ Շահն է... 
Վարկած առաջին: Նա հերոս է, որը փորձել է փրկել 239 մարդու կյանք, երբ ինքնաթիռում հրդեհ է բռնկվել, ինչի արդյունքում կտրվել է կապը: Միանգամից փոխել է ուղղությունը եւ փորձել հասնել մոտակա օդակայանին: Հրդեհը մարելու համար բարձրացրել է օդանավը մինչեւ մոտ 15 հազար մետր, որտեղ թթվածին գրեթե չկա: Արդյունքում բոլորը, այդ թվում եւ ինքը, խեղդվել են՝ կամ ծխից, կամ թթվածնի պակասությունից, իսկ ինքնաթիռը անկառավարելի վիճակում շարունակել է ճանապարհը եւ վառելիքը սպառելով, ընկել Հնդկական օվկիանոսում...
Վարկած երկրորդ: Ինչ-ինչ պատճառներով այս մարդը որոշել է ինքնասպան լինել: Փոխել է ինքնաթիռի ուղղությունը, հետո բարձրացրել այն մինչեւ 15 հազար մետր: Թթվածնի բացակայությունից բոլորը մահացել են, բայց ինքը իր հետ ունեցել է նախօրոք պատրաստված թթվածնային բալոն: Մենակ մնալով օդանավում՝ այն ուղղել է դեպի Հնդկական օվկիանոսի այն մասը, որը ամենաքիչ ուսումնասիրվածն է ու ամենաամային, որովհետեւ հենց այնտեղ էր ուզում կնքել իր մահկանացուն, որպեսզի երբեք ոչ ոք չգտնի իր աճյունը...
Այսինքն՝ ըստ առաջին վարկածի՝ հերոս, ըստ երկրորդ վարկածի՝ մարդ, որն առանց վարանելու իր հետ գերեզման է տարել մոտ 240 անմեղ մարդու... Ու միգուցե երբեք էլ չիմանանք իրականությունը...