Քաղաքական դաշտը վերածել եք արոտավայրի. բազմացե՛ք, կովե՛ր, կյանքը կարճ է...


01:58 , 28 մարտ, 2014

Ռուսաստան, Բելառուս, Վենեսուելա, Սուդան, Սիրիա, Հյուսիսային Կորեա, Զիմբաբվե, Բոլիվիա, Կուբա, Նիկարագուա:
Հերոսական ժողովուրդների միասնական ճակատը, ձեռք ձեռքի տված, ոչ ասաց իմպերալիստական Արևմուտքի զավթողական քաղաքականությանը:
Կեցցե, ընկեր Ստա... թու, Պուտինը, ուռա՜՜՜, ընկերներ...
Սպանեք ձեր մեջի կոմպլոմենտարին...
Երկու օր առաջ վարչապետի շուրթերով ավետեք, որ դեմ եք կամ-կամ պարտադրողական սկզբունքին, երեկ ԱԳՆ-ից զկրտացեք, որ ձեռնպահ եք քվեարկելու, իսկ այսօր խառնվեք այն երկրների եղբայրական միասնությանը, որոնք ձեզ ավելի հարազատ են իրենց կառավարման համակարգերով...
Քաղաքական դաշտը, փաստորեն, վերածել եք արոտավայրի...
Բազմացե՛ք, կովե՛ր, կյանքը կարճ է...