23:43 , 27 մարտ, 2014Life.panorama.am-ը գրում է.
1. Տիբեթցիներն ինքնահրկիզվել են

Բողոքելով Չինաստանի ղեկավարության՝ Տիբեթի նկատմամբ անարդար վերաբերմունքի և ճնշումների դեմ՝ շատ տիբեթցիներ ցուցադրաբար ինքնահրկիզվել և մահացել են:
2. Ռուս նկարիչը ամորձիները մեխել է Կարմիր հրապարակի գետնին

Ռուս նկարիչ Պյոտր Պավլենսկին, բողոքելով ռուս հասարակության անտարբերության, ապաքաղաքականության և ճակատագրապաշտության դեմ, ցուցադրաբար մերկացել է Կարմիր հրապարակում, նստել և ամորձիները հպել է գետնին: Նրան, իհարկե, ձերբակալել են: Նախկինում Պավլենսկին, բողոքելով ռուսական իշխանությունների կողմից հասարակության նկատմամբ կիրառվող ճնշումների դեմ, մերկ մարմնին փշալար էր փաթաթել:
3. Ավստրալիայում փախստականները կարել են շուրթերը

Ավստրալիայում փախստականներին պահում են հատուկ մեկուսացման ճամբարներում և շատ խիստ պայմաններում, մինչև նրանց ճակատագրի որոշումը: Բողոքելով նման պայմանների դեմ՝ փախստականները հաճախ կարում են շուրթերը:
4. Հնդիկ գյուղացիները երկու շաբաթ կանգնել են ջրի մեջ

Հնդկաստանի գյուղերից մեկում, կառավարության որոշմամբ, պետք է բացվեր ամբարտակը, որի հետևանքով ողջ գյուղը կանցներ ջրի տակ: Կառավարությունը նման որոշում էր կայացրել անհրաժեշտությունից ելնելով, սակայն գյուղի բնակիչներին հրաժարվել էր նոր տներ տրամադրել այլ վայրում: Ի նշան բողոքի կառավարության նման քաղաքականության դեմ՝ գյուղի բնակիչները երկու շաբաթ կանգնել են ջրի մեջ: Ակցիայի մասնակիցները հետո նշել են, որ իրենց գործն էլ ավելի էր դժվարացնում անընդհատ տեղացող անձրևը և ջրային կենդանիների խայթոցները:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ