Նարինե Գրիգորյան. «Ֆրունզիկ Մկրտչյանը հո շպագատ չէ՞ր նստում, բայց չենք կարող չասել, որ նա հիանալի դերասան է»


19:19 , 27 մարտ, 2014

53  տարի շարունակ ամբողջ աշխարհում մարտի 27-ը նշվում է որպես թատրոնի միջազգային օր: Այս օրերին առավել շատ ենք խոսում թատրոնի, արվեստի, մշակութային խնդիրների, իսկ ինչն առավել կարևոր է, մեծ ուշադրություն ենք դարձնում մեր դերասաններին:

Այս տոնին համընթաց  ArmՏtar.am–ը ձեզ է ներկայացնում հայկական թատրոնի դերասանների հետ ունեցած հարցազրույցները:

Ինչպես արվեստն է արտասովոր, այդպես էլ կլինի մեր այսօրվա հարցազրույցը:  Հարցերը կլինեն աֆորիզմների տեսքով, որոնց միջոցով  կպարզենք, թե Համազգային թատրոնի դերասանուհի ՀՀ վաստակավոր արտիստ Նարինե Գրիգորյանն ինչպես կմեկնաբանի հայտնի մտածողների մտքերը:  

Գիտության մեջ իշխողը ստույգությունն է, հստակությունը, իսկ արվեստում՝ Աստվածգիտե... Մ. Սարյան

Իրոք, որ «Աստված գիտե», քանի որ արվեստը բնության նման է` քաոտիկ է, միևնույն ժամանակ՝  ներդաշնակ: Օրինակ, մեզ թվում է, թե մոլեկուլները շատ քաոտիկ են շարժվում, բայց որքան կանոնակարգված է նրանց շարժումը: Թատրոնը նույն կյանքն է: Կյանք, որն Աստված է ստեղծել: Միայն Աստված գիտի, հենց «Աստված գիտի» եմ հասկանում, ի՞նչ կա աշխարհում, ո՞նց է ինքն աշխարհը ստեղծել, որ այն այդքան քաոտիկ ու ներդաշնակ է, այդպես էլ արվեստն է ինձ համար:


Մեծ է այն դերասանը, որը հանդիսատեսին ստիպում է մոռանալ մանրամասները: ՍառաԲեռնար

Եվ՛ համաձայն եմ, և՛ ոչ: Մեծ է այդ դերասանը, քանի որ կարողանում է փոխանցել ամենակարևորը, հանուն որի խաղացել է և հենց այդ ժամանակ են մոռացվում մանրամասները: Բայց այդ, մանրամասների հղկման և մշակման շնորհիվ է ստեղծվում մեծը: Երբեմն ներկայացումը չի հիշվում, բայց հիշվում է  այն փոքր ժեստը, որ անում էր այդ դերասանը և  նորից այդ ժեստը տեսնելու համար նրանք կրկին  գնում են այդ ներկայացումը դիտելու: Եվ միանշանակա մեծ է նաև այդ դերասանը, որի մի մանր ժեստը հանդիսատեսին ամեն անգամ նորից բերում է  թատրոն:

Շարունակությունն` այստեղ