Ադրբեջանն ակտիվացել է. սահմանին մարտական խնդիր կատարելիս զինածառայող է զոհվել


18:22 , 27 մարտ, 2014

Ադրբեջանն ակտիվացել է. սահմանին մարտական խնդիր կատարելիս զինածառայող է զոհվելPanorama.am-ը գրում է.

Մարտի 27-ին՝ ժամը 13:10-ի սահմանում, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում մարտական առաջադրանք կատարելու ժամանակ մահացու հրազենային գնդակային վիրավորում է ստացել զինծառայող, 1995թ. ծնված Արայիկ Ռոմիկի Բաբայանը: Այս մասին հաղորդում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը:

ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է ծանր կորստյան վիշտը և իր զորակցությունը հայտնում Ա. Բաբայանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ