16:10 , 27 մարտ, 20141in.am-ը գրում է.
Չինաստանի մայրաքաղաքի Հուայժոու շրջանում դանակով զինված տղամարդը սպանել է 6 մարդու: Այս մասին հայտնում է «Սինհուա» գործակալությունը:
Դեպքի վայր ժամանած իրավապահները ձերբակալել են 34-ամյա տղամարդուն:
Տեղի ունեցածի պատճառների հետաքննություն է անցկացվում:
Ոստիկանությունը հայտնել է, որ ձերբակալվածը նախկինում հոգեկան հիվանդությունների դեմ բուժման կուրս է անցել: Հակամարտության պատճառ կարող է դարձած լինել բնակարանային հարցով վեճը՝ նշում է գործակալությունը: