16:03 , 27 մարտ, 2014Lragir.am-ը գրում է.
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման այսօր առաջին անգամ Վատիկանում հանդիպել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսին: Հանդիպումը տևել է մեկ ժամ, գրում է Ասոշիեյթիդ Պրեսը: Զրույցի առանցքային թեման եղել է տնտեսական անհավասարության խնդիրը: «Մեծ պատիվ է ինձ համար: Շնորհակալություն, որ ընդունել եք ինձ»,- պապին ասել է Օբաման: Հանդիպումը նախատեսված է եղել կես ժամ, սակայն տևել է մոտ մեկ ժամ:
Օբաման ԱՄՆ 9-րդ նախագահն է, ով այցելել է Վատիկան: