17:10 , 27 մարտ, 2014
Քեոփսի մեծ բուրգը կառուցվել է Ք.ա. մոտավորապես 2560թ.-ին, այն դեպքում, երբ Կլեոպատրան ապրել է Ք.ա մոտավորապես 30թ.-ին: Pizza Hut-ը բացվել է 1958թ.-ին, որը 500 տարով ավելի մոտ է Կլեոպատրայի ապրած ժամանակաշրջանին, քան բուրգերի կառուցումը:

Ձախ մասում երբևէ արված առաջին լուսանկարն է (1826թ.): «Տեսարանը պատուհանից» լուսանկարն արվել է Le Gras տեսախցիկով՝ ֆրանսիացի գյուտարար Ջոսեֆ Նիցեֆոր Նիեպսի կողմից: Աջում կատու է, որը պատահականորեն լուսանկարել է ինքն իրեն (2013): Հաշվարկվում է, որ 2014թ.-ին մարդիկ 880 միլիարդ լուսանկար կանեն: Ընդհանուր առմամբ, երբևէ արված բոլոր լուսանկարների 10 տոկոսն արվել է վերջին 12 ամիսների ընթացքում:

Օքսֆորդի համալսարանում ուսուցումը սկսվել է 1096թ.-ից, իսկ 1249թ.-ին տեղի ունեցավ համալսարանի պաշտոնական բացումը: Ացտեկների քաղաքակրթությունը, ինչպես մենք գիտենք, սկսվել է 1325թ.-ին՝ Տենոչտիտլանի հիմնադրումից:

Երբ Ջեյս Էյվերին (քեռի Ֆիլ) սկսեց նկարահանվել «The Fresh Prince»-ում, նա 45 տարեկան էր: Այսօր Ուիլ Սմիթը նույնպես 45 տարեկան է:

1903թ.-ին Ռայթ եղբայրները իրենց նախագծած ինքնաթիռով 59 վայրկյանում հաջողությամբ անցան 279 մետր տարածություն: 38 տարի անց` 1941թ.-ին, ճապոնացիներն օգտագործեցին թռչելու հնարավորությունը՝ Փըրլ Հարբորը գնդակոծելու համար: Դրանից 28 տարի անց` 1969թ.-ին, Ապոլլո 11 տիեզերանավը վայրէջք կատարեց լուսնի վրա:

«Ապոլլո 11» առաքելության համակարգիչը ընդամենը 1.024 մեգահերց հզորություն ուներ, որը TI-83 հաշվիչի հզորության 1/6-րդն է կազմում: Մեկն աշակերտների կողմից օգտագործվում է Tetris խաղալու համար, մյուսը մարդկանց լուսին հասցրեց:

Չնայած մամոնտներից շատերը ոչնչացան մարդկության քաղաքակրթության ի հայտ գալուց շատ տարիներ առաջ, այնուամենայնիվ, փոքր քանակով դրանց մի մասը գոյատևել է մինչև Ք.ա. 1650թ.: Այդ ընթացքում Եգիպտոսը կայսրության ձևավորման ընթացքում էր ու Գիզայի բուրգերն արդեն 1000 տարեկան էին:

Առաջին ֆաքսի մեքենան նախագծվել է Ալեքսանդր Բեյնի կողմից՝ 1843թ.-ին, այն ժամանակ, երբ Ամերիկայում սկսվեց Մեծ միգրացիան:

«Աստղային պատերազմները» էկրան բարձրացավ 1977թ.-ին: Գիլյոտինով վերջին մահապատիժը տեղի ունեցավ նույն տարվա սեպտեմբերի 10-ին:

Ձախում Լարիսա Լատինյան է՝ 1956թ.-ի ոսկե մեդալակիր: Աջում ՄկՔայլա Մարոնին՝ 2012թ.-ի ոսկե մեդալակիր:

Intel-ի համահիմնադիր Գորդոն Մուրը պնդում էր, որ համակարգչային տեխնոլոգիաների զարգացման պատմության մեջ տրանզիստորների սխեմաները կրկնապատկվում են ամեն երկու տարին մեկ: 40 տարիների ընթացքում Մուրի հաշվարկները ճիշտ են եղել ու հաջողությամբ իրենց արդյունքը տվել բջջային տեխնոլոգիաներում:

Հարրի, Ալբերտ, Սեմ և Ջեք Ուորներները իրեն առաջին թատրոնը` «Կասկադը», բացեցին Փենսիլվանիայի Նյու Քասլ բնակավայրում՝ 1903թ.: Օսմանյան կայսրությունը գոյություն է ունեցել 1299թ.-ից մինչև 1923թ.-ը, երբ Թուրքիան անկախ պետություն դարձավ:

Հարվարդը ԱՄՆ-ում ամենահին բարձրագույն ուսումնական հաստատությունն է, որը հիմնադրվել է 1636թ.-ին: Դիֆերենցիալ հաշիվը սկսվել է օգտագործվել միայն 17-րդ դարում՝ Իսահակ Նյուտոնի ու Գոթֆրիդ Լայբնիցի աշխատանքներում:

Բեյսբոլի Chicago Cubs հանրահայտ թիմը, որը հիմնադրվել է 1870թ.-ին, աշխարհի առաջնության չեմպիոն է դարձել 1908թ.-ին, իսկ ԱՄՆ-ում կանայք ընտրելու իրավունք են ստացել միայն 1920թ.-ին:

Յուրաքանչյուր մարդ առնվազն 80 միլիվայրկյան անցյալում է ապրում: Դեյվիդ Իգլմենը պնդում է, որ մեր գիտակցությունը իրականում հետ է տեղի ունեցող իրադարձություններից, ու երբ մենք մտածում ենք, որ ինչ-որ բան է պատահել, դա արդեն տեղի է ունեցել, մինչև մեր ուղեղը հնարավորություն է ունենում ընկալել աշխարհի պատկերը:

Ստեգոզավրներն ապրել են 150 միլիոն տարի առաջ, իսկ տիրանոզավրերըը 65 միլիոն տարի առաջ:

1968թ.-ին աշխարհի բնակչությունը 3.557.000.000 էր, այսօր այդ թիվը կազմում է 7.217.000.000, ու օրեկան այս թիվն աճում է 200.000-ով:

Ալյասկայի ափամերձ շրջաններում ապրող աղեղնաձև գլխով որոշ կետերի տարիքը 200-ից ավելի է: Նրանք ծնվել են ավելի վաղ, քան 1851թ.-ին գրվեց Մոբի Դիքը:

Ջոն Թայլերը որպես նախագահ է ծառայել 1841-1845թթ.` Աբրահամ Լինքոլնից ուղիղ 20 տարի առաջ: Նա որդի է ունեցել 63 տարեկանում: Իսկ նրա որդին` Լայոնը, երկու որդի ունեցել համապատասխանաբար 71 և 75 տարեկանում: Նրանք երկուսն էլ դեռևս կենդանի են:

Մարդկությունը Երկիր մոլորակի պատմության ընդամենը 0,004% ժամանակահատվածն է ապրել: