Չինաստանում բջջային կապի ցանցերի անօրինական օգտագործման համար 1 530 մարդ է ձերբակալվել


15:22 , 27 մարտ, 2014

1in.am-ը գրում է.

Չինաստանում բջջային կապի ցանցերի անօրինական օգտագործման դեմ պաքարի շրջանակներում 1530 մարդ է ձերբակալվել: 
The Shanghai Daily թերթի հաղորդմամբ՝ օրինապահ մարմինները 24 կենտրոն են հայտանբերել, որտեղ հեռահաղորդակցության ապօրինի սարքավորումներ են արտադրվել: Մոտ 2 600 սարքավորում է առգրավվել:

Չինաստանում խարդախ բնույթի սպամ-գովազդ կամ sms-հաղորդագրություն ուղարկելը «արտադրական» մասշտաբի է: Հանցագործներն այնտեղ, որտեղ շատ մարդ կա (օդանավակայաններ, կայարաններ, առրտրի խոշոր կենտրոններ), շարժական հաղորդիչ կայաններ են դնում, որոնք խափանում են կապի օրինական օպերատորների աշխատանքը և նրանց անունից բջջային հեռախոսներին հազարավոր հաղորդագրություններ են ուղարկում: Դրանց մի մասը սովորական սպամ է, իսկ մի մասը նպատակաուղղված է անձնական տվյալների՝ բանկային հաշիվների համարների, կրեդիտային քարտերի, գաղտնագրերի և այլնի ստացմանը, ինչը հետո օգտագործվում է դրամական միջոցների հափշտակման համար: 

Հաճախ հանցագործների զոհերի բջջային հեռախոսներին երևում են նրանց լավ ծանոթ կապի օպերատորների պաշոնական համարները, ինչը հանցագործներին հնարավորություն է տալիս ավելի հեշտ մոլորեցնել մարդկանց:

Հեռահաղորդակցության անօրինական սարքավորումներ արտադրողները դրանք վաճառում են համացանցի միջոցով: Սարքավորումների հավաքածուի միջին գինը մոտ 3 200 դոլար է: Այդպիսի փոխանցիչ կայանը հնարավորություն է տալիս ժամում մինչև 40 000 հաղորդագրություն ուղարկել: 

Այդպիսի գովազդը «սև շուկայում» 10 000 հաղորդագրության համար արժե մոտ 100 յուան, ինչը պաշտոնական բջջային օպերատորի գնից շատ ավելի էժան է: