Օրը 3-4 հրթիռ է ընկնում, Լաթաքիան էլ ապահով տեղ չէ. քեսաբահայը՝ իրենց տեղահանման, թալանի ու բռնաբարությունների մասին


14:57 , 27 մարտ, 2014

Tert.am-ը գրում է.

Սիրիայի հայաբնակ Քեսաբ ավանի համար սիրիական կառավարական խմբերի և զինյալ ահաբեկիչների մղած մարտերը շարունակվում են։ Հայերը տեղափոխվել են Լաթաքիա։ Tert.am-ի հետ զրույցում ասաց Քեսաբում ռեստորանի սեփականատեր, 43-ամյա Ավետիս Մանջիկյանը, ով այժմ գտնվում է Լաթաքիայում:

Նա տեղեկացրեց, որ երեկ Քեսաբից վերադարձած զինվորներից մեկը պատմել է, որ Քեսաբում մնացած տարեց՝ 70-80 տարեկան կանանց բռնաբարել են։

«Այսօր զինվորներեն մեկը, որ վերադարձավ Քեսաբեն, կպատմե ինձի, որ ծեր կիներ՝ 70-80 տարեկան, մերկացուցին և բռնաբարեցին։ Ինչ ըսեմ, չեմ գիտեր, շոկի մեջ ենք դեռ։ Վիճակը շատ վատ է։ Նույն 1915թ.-ի ջարդը չկարողացան ընել մեզ, միայն թալանեցին, 80-90 տարեկան ծերերը բռնաբարեցին»,- ասաց նա։

Հիշեցնենք, որ ուրբաթ՝ մարտի 21-ին, Թուրքիայի տարածքից, միաժամանակ 3 կետերից հարձակում էր սկսվել հայաբնակ Քեսաբ ավանի վրա։ Հարձակման հետևանքով բնակչության 99 տոկոսը տարհանվել է, տեղափոխվել Լաթաքիա, որտեղ ապաստան է գտել հայկական եկեղեցում և հարակից շինություններում։

Ավետիս Մանջիկյանը նշեց, որ իրենք հիմա պաշտպանված են Լաթաքիայում, սակայն այնտեղ էլ ապահով չէ։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ