2018թ.-ից Հայաստանի հավաքականն ընկերական խաղերի փոխարեն կմասնակցի Ազգերի Լիգային


12:46 , 27 մարտ, 2014

1in.am-ը գրում է.

ՈւԵՖԱ-ի կազմում ընդգրկված բոլոր 54 ասոցիացիաների ներկայացուցիչները կողմ են քվեարկել նոր մրցաշարի ստեղծմանը: Այն կոչվում է Ազգերի Լիգա և սկսելու է գործել 2018 թվականից:

Նման որոշում է կայացվել Աստանայում կայացած գագաթնաժողովում: Մրցաշարը կոչված է փոխարինել ընկերական խաղերին: Կանոնակարգը դեռ վերջնականապես չի հաստատվել:

Սպասվում է, որ եվրոպական հավաքականները բաժանվելու են 4 դիվիզիոնների:

«Քառյակի եզրափակչի» շրջանակներում նախատեսվում է չեզոք մարզադաշտում անցկացնել կիսաեզրափակիչներ ու եզրափակիչ: Ցածր դիվիզիոնների հաղթողներին հնարավոր է Եվրոպայի առաջնության ուղեգրեր տրվեն: