12:32 , 27 մարտ, 2014
Galatv.am-ը գրում է.
ՀՀ կառավարության նիստն ուղեկցվում է բողոքի ակցիայով: Լարված իրավիճակ է ՀՀ գործադիր մարմնի շենքի դիմաց: Այստեղ բողոքի ակցիա են իրականացնում բանակում խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների հարազատները, Դալմայի այգիների նախկին հողօգտագործողները, ինչպես նաեւ մայրաքաղաքի Ֆիրդուսի թաղամասի բնակիչները: Վերջիններս ցանկացել են ներս մտնել կառավարության շենք, սակայն ոստիկաններն արգելել են, իսկ ներսում հերթապահություն իրականացնող անվտանգության աշխատակիցները փակել են դուռը:
ԳԱԼԱ-ի հետ զրույցում Ֆիրդուսի բնակիչները հայտնել են, որ շուրջ վեց տարի է՝ իրենց խնդիրը լուծում չի ստանում: Խնդիրն այն է, որ դեռեւս վեց տարի առաջ կառավարության համապատասխան որոշմամբ բնակիչների համար նախատեսված տարածքը պետության կողմից ճանաչվել է գերակա շահ եւ օտարվել, իսկ բնակիչներին խոստացել են կարճ ժամկետում նոր բնակարանատեղի հատկացնել, սակայն առ այսօր խնդիրը լուծում չի ստացել: «Մեզ ֆուտբոլի գնդակի նման շփում են այստեղից այնտեղ, ինչ է լինելու էս ամեն ինչի վերջը: Տիգրան Սարգսյանը գալիս ուսերին խփում ասում է՝ լավ է լինելու, ի՞նչ լավ, հերիք եղավ, մենք մեր տներն ենք ուզում: Իրանք դղյակներ են սարքել, ապրում են, իսկ մեզ գցել են փողոց»,- մեզ հետ զրույցում դժգոհեցին ցուցարարները:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ