12:20 , 27 մարտ, 2014Panorama.am-ը գրում է.
Թուրքական ընդդիմադիր լրատվամիջոցներն ակտիվորեն լուսաբանում են Թուրքիայի Հաթայ նահանգին սահմանակից սիրիական Քեսաբ հայաբնակ գյուղաքաղաքի և հարակից բնակավայրերի շուրջ ծավալվող վերջին օրերի իրադարձությունները:
Մասնավորապես «Դեմոկրատ հաբեր» լրատվական կայքը, վկայակոչելով սիրիահայերից ստացված տեղեկությունները, ահազանգում է, որ Քեսաբից տեղահանված հայերի տները թալանողները թուրքերեն են խոսում:
Նշվում է, որ օրինակ երբ քեսաբցի Անի Բոյմուշաքյանը զանգահարել է Քեսաբի հայ ավետարանական եկեղեցու գրասենյակ, լսափողի այն կողմից նրան թուրքերենով պատասխանել են Ասադի վարչակազմի դեմ պատերազմող ջիհադականնները:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ