12:12 , 27 մարտ, 2014
Մեր հասարակությունում շատ վտանգավոր է դարձել ճիշտ մտքեր արտահայտելը, եթե բոլորի կարծիքից այն տարբերվում է: Միանգամից սկսում են խարանել ու պիտակավորել, բայց երբեք չեն թողնում էմոցիաները մի կողմ ու, հայավարի ասած, ծուռը չեն նստում, դուզը խոսեն:
Այսպես էլ պատգամավորների այցը Սիրիա. բոլորը սկսել են քննադատել այդ այցը: Ժողովուրդ, քայլ էիք ուզում պետության կողմից, ահա այն արվել է, փորձեք ըմբռնումով մոտենալ, հասկանալ այս քայլի իմաստը: Մեր պատգամավորների այցի մասին իմացավ ողջ աշխարհը, նրանք հասկացան, որ սա հայի պայքար է, որ հայը չի թողնում իր ժողովրդին միայնակ, դրա վառ ապացույցը թուրքերի «մարդասիրական» հայտարարությունն է, Թուրքիան հերքում է իր մասնակցությունը այս գործողություններին և առաջարկում է ապաստան տրամադրել Քեսաբի և Լաթաքիայի բնակչությանը:
Ստեղ ընդդիմադիր կամ դիմադիր խաղալ պետք չէ, պետք է ամեն մի քայլ ցույց տալ լավ ձևով: Հիշեք ՝թշնամին ուրախանում է ձեր ոչ ճիշտ պահվածքից: