Որքանո՞վ են երթևեկության խախտման տուգանքները արդարացի. վարչապետ


11:30 , 27 մարտ, 2014

1in.am-ը գրում է.

Կառավարության այսօրվա նիստի սկզբում վարչապետ Տիգրան Սարգսյանը կառավարության աշխատակազմի ղեկավար Վաչե Գաբրիելյանին հանձնարարեց ձևավորել աշխատանքային խումբ՝ ուսումնասիրելու համար ճանապարհային երթևեկության խախտումները և խախտումներից գանձվող տուգանքները: 

Վարչապետն իր խոսքում ասաց, որ երթևեկության խախտման տուգանքների համար գանձվող գումարները մեր համաքաղաքացիներին շատ են անհանգստացնում, և հարցեր են առաջանում՝ կապված դրանց արդարացիության հետ: 

Աշխատանքային խումբը, ըստ վարչապետի, կուսումնասիրի ինչպես այլ երկրների փորձն ու տուգանքների չափերը, այնպես էլ վիճակագրություն կներկայացնի Հայաստանի ՃՏՊ-ների ու տուգանքների վերաբերյալ: 

Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն ասաց, որ համալիր ուսումնասիրության համար կպահանջվի մի քանի ամիս: «2.5 ամսում բոլոր հարցերի պատասխանները կունենանք»,- ասաց նա: