Ինձ համար քրդերի հետ համագործակցելը ամոթ չէ


09:58 , 27 մարտ, 2014

Չե՞ք կարծում, որ ժամանակն է մեզ համար մշակել մարտավարություն, թե ինչպիսին պետք է լինի մեր համագործակցությունը քրդերի հետ. ուզենք, թե չուզենք, բայց փաստ է, որ օրեցօր հասունանում է քրդական պետության կազմավորումը, նախորդ գրառմանս եղան արձագանքներ, որ ավելի լավ է թուրքերի հետ համագործակցել և, որ քրդերի ուզածը Թուրքիայից ամբողջ Արևմտյան Հայաստանն է, իսկ ի՞նչ է, ուզո՞ւմ եք չհամագործակցենք քրդական ուժերի հետ: Այն ուժերի՞, որ մոտալուտ ապագայում մեծ դերակատարություն են ունենալու թրքական պետության կործանման մեջ: Կարծում եք ասածս հեքիաթ է, որ դա կլինի՞: Կապրենք-կտեսնենք. պետք է ոչ միայն քրդերի, այլև բոլոր նրանց հետ համագործակցել, ովքեր թրքական պետության թշնամիներն են, նախ ասեմ՝ ինչու ինձ համար քրդերի հետ համագործակցելը ամոթ չէ կամ վնասակար....քրդերը մասնակցել են հայկական ջարդերին, բայց թուրքերի պես չունեն գենետիկ հակահայկականություն, ավելին, նրանք զղջացել են դրա համար՝ լինելով խաբված. ոչ բոլոր քրդական ցեղերն են ի միջի այլոց մասնակցել ջարդերին, հիմա ել բազմաթիվ հայեր քրդերի հետ են ապրում Թուրքիայի տարածքում, որովհետև նրանց նախնիներին հենց քրդերն են փրկել ժամանակին կոտորածից, Սիրիայում հայաշատ Ղամիշլիի շրջանում հայերն ու քրդերը համերաշխ ապրում են արդեն 100 տարի, ասեմ ավելին, հիմա էլ այնտեղի հայերը պաշտպանված են քրդական ինքնավարության ռազմական ուժերի կողմից, ի՞նչ եք ուզում, տրվենք էմոցիաներին և զրկվենք օրեցոր հզորացող դաշնակցից: Իսկ ինչ վերաբերում է նրանց տարածքային պահանջներին, դրան հետագայում մեր դիվանագետները կարող են տալ լուծում, բայց նախ առավել կարևորին նպաստենք նրանց հետ դաշնակցելով. Աստծո և մարդկանց ատելի Թուրքիայի կործանմանը մեր նախնիների ոսկորները ԴԵր Զորում վրեժի են սպասում: