«Հայկական ժամանակ». Գազը կրկին կթանկանա՞


08:42 , 27 մարտ, 2014

«Այս տարվա հուլիսի 1-ից ՌԴ-ում ավելի քան 4 տոկոսով թանկանալու է գազի սակագինը։ Հայաստան մատակարարվող գազի գինը փողկապակցված է ՌԴ Օրենբուրգի մարզի գազի սակագնի հետ, ուստի դա պետք է հանգեցնի նաև ՀՀ-ում գազի թանկացմանը: 
ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը երեկ ասել է, թե իրենք որևէ ծանուցում ռուսական կողմից չեն ստացել գազի թանկացման վերաբերյալ։

Նշենք, որ այժմ Հայաստանը գազը սահմանին ստանում է 189 դոլարով և այս թանկացման պարագայում այն կարող է կազմել 200 դոլար»,–գրում է թերթը։