«Հրապարակ». Վրաստանի պատգամավոր կանանց Հայաստան այցի հետաձգման փաստը հատկապես ծանր է տարել Հերմինե Նաղդալյանը


08:18 , 27 մարտ, 2014

«Վրաստանի պատգամավոր կանանց պատվիրակության Հայաստան այցի հետաձգման փաստը խորհրդարանում հատկապես ծանր է տարել Աժ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, ով պետք է ընդուներ նրանց։ Դեռ շաբաթներ առաջ պլանավորված էր, որ վրաց պատգամավորուհիներն այս ամսվա վերջին կայցելեն Հայաստան, սակայն օրերս չեղյալ են համարել պայմանավորվածությունը։ 
Աժ-ում խուսափում են մեկնաբանել, սակայն տեղեկություններ կան, որ դա պայմանավորված է Հայաստանի՝ աշխարհաքաղաքական վերջին գործընթացներում ռուսամետ դիրքորոշմամբ»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։