«Ռեալը» պարտվեց «Սևիլյային» և նահանջեց երրորդ հորիզոնական. ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ


02:52 , 27 մարտ, 2014

Allsport.am-ը գրում է.

Իսպանիայի առաջնության 30-րդ տուրում Մադրիդի «Ռեալն» արտագնա խաղում պարտվեց «Սևիլյային»: 14-րդ րոպեին Կրիշտիանու Ռոնալդուն հաշվի մեջ առաջ մղեց հյուրերին, սակայն 5 րոպե անց Բակկան վերականգնեց հաշվի հավասարությունը: Երկրորդ խաղակեսում` 72-րդ րոպեին, Բակկան խփեց նաև հանդիպման հաղթական գոլը:

Այս պարտությունից հետո Կարլո Անչելոտիի թիմը մնաց 70 միավոր և մրցաշարային աղյուսակում նահանջեց երրորդ հորիզոնական: Առաջատարը Մադրիդի «Ատլետիկոն» է` 73 միավորով, երկրորդ տեղում «Բարսելոնան» է` 72 միավոր: «Սևիլյան» վաստակած միավորների քանակը հասցրեց 50-ի և շարունակում է զբաղեցնել հինգրերորդ հորիզոնականը:

«Սևիլյա»-«Ռեալ»` 2:1