23:35 , 26 մարտ, 20141in.am-ը գրում է.
Չիկագոյի մետրոյում վթարի ենթարկված գնացքի մեքենավարը քնել է կառավարման վահանակի դիմաց, հաղորդել է ԱՄՆ-ի տրանսպորի անվտանգության ազգային խորհրդի հետաքննչական բաժնի ներկայացուցիչ Թեդ Տերպինը:
«Նա խոստովանել է, որ կայարանին մոտենալիս նա քնել է և արթնացել է միայն այն ժամանակ, երբ գնացքը դուրս է եկել ռելսերից և բախվել է շարժասանդուղքին»,- նշել է Տերպինը:
Նրա խոսքերով՝ միայն երկու ամիս առաջ մեքենավար դարձած կինը իր աշխատաժամից ավել է աշխատել և շատ է հոգնել:
Ինչպես պարզվել է, առաջին անգամը չէ, որ նա քնում է աշխատավայրում: Փետրվար ամսին գնացքը չի կայանել կայարանում, որի համար մեքենավարին կանչել են ղեկավարության մոտ, գրում է Itar-Tass-ը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ վթարի ենթարկված գնացքը չի գերազանցել 40կմ/ժ արագությունը:
Վթարի արդյունքում 30 մարդ տուժել է: Կայարանը մինչև հիմա փակ է, գրում է rus.ruvr.ru-ն: